ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը

23/5/2026 21:44

Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով։ Օպերատորը պնդում է, որ արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Վերահսկող մարմինը արգելքի պատճառ է նշել արտադրողի կողմից արտադրանքի պարտադիր պահանջների խախտումները: