Երկրաշարժ՝ Թուրքիայում

24/5/2026 13:01

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 9 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգից 73 կմ դեպի արևմուտք և Անդըրին քաղաքից 29 կմ դեպի հյուսիսարևմուտք։