Քըլըչը կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ

24/5/2026 13:04

Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է,- Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն է այսպես արձագանքել՝ կիսվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։ «Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,- գրել է նա։