Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ

24/5/2026 15:32

Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ-ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման,- այս մասին այսօր Մայր աթոռում 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա Հայաստանում և Սփյուռում ծառայող հայ հոգևորականներին օրհենլ է ու շնորհակալություն հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հավատարի լինելու համար։ «Փա՛ռք Աստծո, Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը և նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենաշինության, հայրենիքի հզորության և առաջընթացի տեսիլքները»,- ասել է Վեհափառը։