Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
24/5/2026 15:38

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։
68 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։
Հայաստանի հավաքականի կազմում ևս երկու մարզիկներ՝ 41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը, իրավունք են ստացել գորգ դուրս գալ բրոնզե մեդալների համար մղվող գոտեմարտերում։ Մրցաշարում իրենց ելույթները կշարունակեն նաև 38 կգ քաշային Նորայր Գևորգյանն ու 52 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, որոնք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։