Հայաստանն արդեն շատ է զիջել
25/5/2026 17:37

Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել: Վայքում քարոզարշավի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իշխանությունները Կիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, մինչդեռ միայն 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը, սա նշանակում է, որ Կիրանցում հողերը հանձնել են առանց նորմատիվային փաստաթղթերի։
Սա ևս մեկ քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Ինքն առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել է դելիմիտացիա։ Նման հարցերը ուղղակի չեն կարող կտոր-կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի և միայն վերջնական դառնալուց հետո՝ պրակտիկ հողի վրա պետք է արվի գործողություն, իսկ Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։
Թեև ես չեմ զարմանա, որ մեր գազամուխը հայտնվի իրենց տիրապետության տակ, դեպի Վրաստան գնացող մեր հիմնական մայրուղու ինչ-որ հատվածներ ևս հայտնվեն իրենց վերահսկողության տակ։ Այդ պատճառով օր առաջ պետք է ուղղակի ազատվել սրանցից»։