Հայաստանի համար գազի կինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով

26/5/2026 12:05

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է ասել. Նա մատնանշել է հայկական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի «բավականին գրավիչ»՝ ավելի քան արտոնյալ գին։ «Դա իսկապես այդպես է՝ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար և հատկապես՝ մեր մերձավոր դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ նման «ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ խոսքը, իհարկե, Եվրամիության մասին է։