Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

26/5/2026 12:09

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 26-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Մասնավորապես, այսօր՝ մայիսի 26–ին ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը, ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը, Մայիսի 28 ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։