Երևանի ցանկությունը ափսոսանք է առաջացնում. Շոյգու

26/5/2026 12:12

Սպառնալիքի աղբյուրի մոտ հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունը ափսոսանք է առաջացնում,- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է հայտարարել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում: «Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ «Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- հավելել է Շոյգուն։