Կառուցվող բազմաբնակարանային շենքում հրդեհ է

26/5/2026 15:42

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։ Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։