Երևանը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու

26/5/2026 16:28

Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ՀԱՊԿ օգնություն չի խնդրել,- լրագրողներին այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Հայաստանի կողմից այդ հակամարտությունում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել»,- ասել է Շոյգուն՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։