Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց. փաստաբան

26/5/2026 19:30

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց,- փաստաբան Ռոման Երիցյանն է գրել. «ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։ Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։ Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան», - նշել է նա։