Հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը
26/5/2026 20:25

Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատախիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ։
Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը»,- գրել է նա։