Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

27/5/2026 10:09

Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այսօր ողջ օրվա ընթացքում և վաղը մինչ երեկո Հայաստանը գտվում է հարավ-արևմտյան արևադարաձային տաք օդային հոանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմ և առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից, մայիսի 29-ին, 30-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում այդ օրերեին առանջին շրջանում սպասվում են ամրոպային բնույթի կարճատև անձրևներ»։