Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ տնտեսական համաժողովին աշխատանքային մակարդակով

27/5/2026 13:56

Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, նա աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի, երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, դա հասկանալի է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։