Ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկվում
27/5/2026 13:57

Ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկվում, և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Ինձ համար ակնհայտ է, որ այս այցը եղել էր Հայաստանի կառավարության խնդրանքով և ավելի շատ քաղաքական բնույթ էր կրում: Սա, իմ կարծիքով, ակնհայտ լավ սիգնալներ չեն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը, գոնե, կարելի էր համբերել պատերազմի դադարից հետո այդ գործը շարունակել։ Միանշանակ Լավ չի ընկալվելու Իրանում։
Այս էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինյանին, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է, որովհետև ունենք նախկինում շատ արդյունավետ համագործակցություն, և ես չեմ հասկանում, թե ինչու՞ են այս աստիճանի ներխուժում ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում, և ավելի շատ ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկվում, և մենք գործիք ենք դառնում նաև այս պրոցեսի համար, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում ընդհանրապես։ Ես ոչինչ չունեմ Միացյալ Նահանգների դեմ, պետք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամությունը մեզ չպետք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ, որոնք ներկա են տարածաշրջանում և շատ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ունեն, և մենք շատ ավելի ենք կախված իրենց տնտեսական կարողություններից»։