ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանի սահմանի պահպանության գործում

27/5/2026 19:49

ՌԴ-ն նախկինի պես համակողմանի աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում, այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։ «Երևանը, սեփական սահմանային կառույցների ձևավորման հետ մեկտեղ, պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները։ Դա տեղի է ունենում ՌԴ սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ»,-«Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Կուլիշովը։