Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրահանգեց հեռացնել մի կնոջ

27/5/2026 20:05

Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հրահանգել է հեռացնել քաղաքացիներից մեկին, որն իր գաղափարակիցը չէր` մեղադրելով նրան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից գումար վերցնելու մեջ։ «Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք, գնացեք։ Ոստիկանությո՛ւն։ Ոստիկանությունը թող հեռացնի տիկնոջը։ Հեռացրեք, հեռացրեք, հանգիստ հեռացրեք։ Տիկի՛ն, գնացեք, կալուգացու 200 հազարը վայելեք։ Գնացեք, գնացեք, հեն ա` դիմացը խանութ կա, մտեք, 200 հազարի առևտուր արեք։ Ոստիկանությո՛ւն, տարեք սուպերմարկետ, կալուգացին 200 հազար դրամ է տվել, թող մտնի սուպերմարկետ, առևտուրն անի։ Սուպերմարկետ։ Սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իրա էսօրվա 200 հազարի առևտուրը անի»,–հայտարարել է նա։