Մի շարք զինվորականների նոր կոչումներ են շնորհվել

28/5/2026 15:43

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինվորականնեին նոր կոչումներ է շնորհվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։