Մհեր Գրիգորյան - Պուտին առանձին հանդիպում նախատեսված չէ

29/5/2026 12:36

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ո՛չ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, հրաշալիորեն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակներում։ Դա չի կարելի բացառել։ Իհարկե, եթե նրանք դա նպատակահարմար համարեն, ապա կհանդիպեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։