ԱՄՆ-ում հայերի ընտանիքում հայտնաբերվել է 4 մարմին
29/5/2026 15:29

Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի իրենց տանը մահացած են հայտնաբերվել չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն-ինքնասպանություն:
Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմիններ։
Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաժակ Բասմաջյանին, ով երեխաների հայրն էր, երկու երեխաները նույնականացվել են որպես 2 տարեկան տղա և 6 օրական աղջիկ։ Հայտնաբերվել է նաև մոր՝ 30-ամյա կնոջ դի։
Քննիչները կարծում են, որ կրակողը եղել է մայրը, որին նույնպես մահացած են գտել։
Ըստ նրանց՝ մայրը կրակել և սպանել է իր երկու երեխաներին, ապա նրանց հորը և ինքնասպան եղել։