Նրբություններ կան․ Օվերչուկը՝ ՀՀ՝ ԵԱՏՄ-ում մնալու մասին
29/5/2026 18:53

Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում «կան նրբություններ»,- «Вести» տեղեկատվական համակարգի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետին հարց է ուղղվել, թե արդյոք հաջողվել է որևէ բան համաձայնեցնել Հայաստանի հետ Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովում։
«Հայաստանը միշտ հավատարիմ է այն դիրքորոշմանը, և մենք դա տեսնում ենք, որ իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ»,- ասել է նա։