ՀՀ-ն ԵՄ պետք է շարժվի իր սեփական հաշվին․ Պեսկով

29/5/2026 18:57

Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտարարել։ Նա նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում, պետք է դա անի իր սեփական հաշվին: «Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա դա պետք է անի իր սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։