ՌԴ-ի նամակն ընդունում ենք ի գիտություն

30/5/2026 14:58

ՌԴ-ի նամակն ընդունում ենք ի գիտություն: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Մենք այդ տեղեկատվությունը գործընկերներից ստացել ենք, ընդունում ենք ի գիտություն, իրենց հետ ըստ անհրաժեշտության աշխատում ենք, բնականոն աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, ոչինչ ավելին: Մենք շարունակում ենք բնականոն մատակարարումներ ունենալ ՌԴ-ից, դրա հետ կապված խնդրահարույց հարցեր չենք տեսնում: Ստացված գրության բովանդակությունը այդքան էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում, մամուլում այդ տեղեկատվությունը շատ ավելի սուր է ներկայացվում, կարծում եմ դա նաև ընդդիմադիր շրջանակների կողմից է ուղղորդված»,- նշել է նա: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ գազի գինը կթանկանա, Խուդաթյանը պատասխանեց, որ դիրքորոշում չի ուզում հայտնել: