Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

31/5/2026 18:14

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները մայիսի 31-ին երթ են անցկացնում Երևանում՝ դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք։ Մասնավորապես, քաղաքական ուժի համակիրների մի խումբ երթը սկսել է Արամ Մանուկյանի արձանին հարող տարածքից, մյուսը՝ Մատենադարանին հարող տարածքից, երրորդը՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտից։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և 2 դաշինք։