ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը տեսական բնույթ է կրում
2/6/2026 10:10

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, մինչև 2030 թվականը հանրապետության ընդգրկումը ԵՄ-ին քիչ հավանական է,- այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
Նա նշել է, որ Երևանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, իսկ միավորման և հանրապետության հարաբերությունները շարունակում են խորանալ։
«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները իր հարևաններից առնվազն մեկի հետ՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է»,- ասել է նա։