Քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողի մաhվան դեպքի առթիվ

2/6/2026 13:57

Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: