Փաշինյանը քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը

2/6/2026 14:34

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի բնակչությանը բացահայտ չի խոսում ԵՄ անցնելու մասին և թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները: Նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը,- ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է այս մասին հայտարարել։ «Փաշինյանը բնակչությանը բացահայտ չի խոսում ԵՄ անցնելու մասին։ Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից»,- գրել է Վոլոդինը։ Քաղաքական գործիչը մատնանշել է, թե կոնկրետ ինչով կանդրադառնա Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը։ «Բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ․ Ռուսաստանից Հայաստան անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար (բոլոր փոխանցումների 2/3-ը), կտրուկ կկրճատվեն․ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կդառնա միայն արտոնագրերով (պատենտներով)․ Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ներառյալ պղպեղի), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կկասեցվեն»,- արձանագրել է Պետդումայի նախագահը։ Վոլոդինի խոսքով Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը Եվրամիությանը միացնելու հարցում և ի կատար է ածում այն և նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Հանրապետության վարչապետը կարծում է, որ այս կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ «Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին միացնելու հարցում և ի կատար է ածում այն։ Միևնույն ժամանակ, նա փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա: Ակնհայտ է, որ նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում նա կարծում է, որ այս կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը թանկ է լինելու»,- գրել է Վոլոդինը։