Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը վերադարձվել է իրեն
2/6/2026 18:43

Դատարանը վերադարձրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։