Շատ համով սազան է

3/6/2026 11:59

Շատ համով սազան ա, Սևանը մաքուր ա, տիղմի համ չի գալիս, ուրիշ տեղիններից գալիս ա: Այս մասին Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ օգտվելով հյուրասիրությունից: «Սևանի սազանը շատ համով է, ու բացատրությունը պարզ է, որովհետև Սևանը մաքուր է, իսկ ուրիշ տեղերի սազանից տիղմի համ է գալիս»,- նշել է նա: