Միջադեպը մեզանից կախված չի եղել
3/6/2026 16:48

Ես ոչ մեկի ոչ հարվածել եմ, ոչ էլ պատրաստվել եմ հարվածել, ես ձեզ երդվում եմ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Մասիսի ԵԿՄ նախագահ Արսեն Հարությունյանը:
«Միջադեպը մեզանից կախված չի եղել, ուզում եք երդվեմ, որ մեզանից կախված չի եղել: Ես չեմ ցանկացել հարվածեմ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ եկել են՝ մեքենան կանգնեցրել են, թե ուզում էին բան սադրեին, կամ ինչ էին ուզում անեին, չգիտեմ: Դուրս եկեք շրջապատում հարցրեք, ու ովքեր ինձ ճանաչում են, թող նրանցից մեկն ասի, որ ինձնից մի անգամ կռիվ է եղել:
Իրենք սադրել են, ես ցանկացել եմ, որ ամեն ինչ խաղաղ վերջանա: Ես երդվում եմ, մեքենայի մեջ նստած եմ եղել, եկել են ու ձեռքերով հարձակվել են մեզ վրա՝ Սամվել վարչապետ ասելով, մենք ոչ արձագանքել ենք, ոչ բան, անակնկալի ենք եկել: Կան իրավապահ մարմիներ, թող զբաղվեն, թե ով է սադրել, ինչի՞ պետք է մեր մեքենայի դեմը կտրեն, գա մտնի մեր մեքենայի մեջ ու ինչ-որ բաներ պահանջի, թուրք անվանի: Հնարավոր է հրել եմ, որ նստի ավտոմեքենան»,- նշել է Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր՝ Մասիսում տեղի ունեցած բռնnւթյան դեպքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին: