Փաշինյանը դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հանրաքվեյի հարցում

3/6/2026 20:45

Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС-ը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ չկա հանրաքվե անցկացնելու, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։