Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով որպես զանգվածային անկարգություններ կազմակերպող անձ

3/6/2026 22:59

Բայց ես ո՞նց պետք է դիմեի դատարան ու ինչի համար: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ, Հայաստան խմբակցության վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու «Մարտի 1»-ի գործով հայց չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով որպես զանգվածային անկարգություններ հրահրող և կազմակերպող անձ։ Հիմա իրենք հղում են անում, թե կա Եվրադատարանի որոշում, որում իբրև նա արդարացվել է։ Ոչ, ինքը երեք ատյաններով ճանաչվել է մեղավոր, դատվել է, հետո համաներման` ինձ համար տարօրինակ տարբերակով հայտնվել է ազատության մեջ։ Եվրադատարանի որոշումը տարօրինակ է հետևյալ պատճառով։ Դա, ըստ էության, եղել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», որովհետև ՀՀ-ն որևէ փաստարկ չի բերել իր շահերը պաշտպանելու համար։ Դա և՛ պաշտոնական դիրքի չարաշահում է, և՛, կարծում եմ, կլինեն այլ քրեական հոդվածներ, որոնք հետագայում կիրառվելու են»,- ասել է նա։