Հհավանություն է տրվել հայ-ամերիկյան ընկերության հիմնմանը

4/6/2026 11:53

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն։