ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով
4/6/2026 11:56
Վերջին մի քանի օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, քարոզիչներ, պաշտոնյաներ սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, որոնք պատրաստում են այս օրերին գալ Հայաստան, ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլ տարբեր առիթներով, ուրախության, տխրության կամ արձակուրդի, թե ով Ռուսաստանից եկավ Հայաստան պետք է տանել 25-օրյա վարժական հավաքների,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նախ, այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չէ կտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։
Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ արհամարհած ունի և մարտական ծառայությունը, և բանակին, և զինված ուժերը, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական, իր ընտրական հաշիվներին։
25 օրյա վարժական հավաքները առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիք է դառնում այս իշխանությունների համար։ Կհիշեք Դիմադրության շարժման օրերին, երբ որ սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդները, որ կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։ Դրանք միայն խոսքեր չէին, իրականում տասնյակներով մեր երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների»։