Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց
4/6/2026 11:59
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց:
«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:
Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: