ՌԴ դիրքորոշումը չի փոխվել ՀՀ-ում ընտրությունների հարցում
4/6/2026 12:07

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն փոփոխության չի ենթարկվել,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է հունիսի 7-ին ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ՀՀ վարչապետ) Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը... շարադրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Զախարովան։