ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման մասին որոշումը կախված է Երևանից
4/6/2026 12:07

Ռուսաստանը գործնականորեն է մոտենում Երևանի դիրքորոշմանը,- այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք դրան զուտ գործնականորեն ենք մոտենում. եթե դուք (Երևանը) դաշինքի մեջ եք Ռուսաստանի հետ, ապա ունեք որոշակի տնտեսական առավելություններ»,- ասել է Օվերչուկը։
«Իսկ եթե որոշել եք, որ գնում եք այլ դաշինք, ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար:
Եթե Երևանը գտնում է, որ Եվրամիությունում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին։
Մենք կողմ ենք նրան, ինչն հենց իրենք՝ հայերը, իրենց համար լավագույնն են համարում… Եթե նրանք կարծում են, որ Եվրոպական միությունում իրենց համար ավելի հարմար ու ավելի լավ կլինի, նրանք, անշուշտ, կարող են գնալ այնտեղ»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը կգնա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վերջնական խզման։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վերջնական խզման մասին որոշումը կախված է Երևանից, և այդ մասին պետք է հարցնել հայկական կողմին։
«Հայաստանի համար, հնարավոր է, ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը»,- հավելել է պաշտոնյան: