Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի ցորեն, գարի և պարարտանյութեր

4/6/2026 12:20

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվեն 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից։ Նախորդ խմբաքանակը ՀՀ էր ուղարկվել հունիսի 1-ին. ուղարկվել էր երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն։