ԹՐԻՓՓ-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի Հայաստանին. Ռուբիո

4/6/2026 12:22

TRIPP երթուղին արտակարգ հնարավորություններ կընձեռի Հայաստանին,- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է այս մասին հայտարարել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի առջև՝ Պետդեպարտամենտի 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտի վերաբերյալ: «Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց մի համաձայնագրով, որի փոխըմբռնման հուշագիրը ես ստորագրեցի երեկ՝ ստեղծելով բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որն արտակարգ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը, որպեսզի իրապես օգտվեն դրանից»,- ասել է Ռուբիոն: