Չենք պատրաստվում փոխհատուցել Հայաստանի եվրաինտեգրման ծախսերը․ ՌԴ ԱԳՆ

4/6/2026 13:07

Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ արված քայլերի հետևանքների համար,- ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Լիովին օրինաչափ է այն հարցը, թե ուր է գնում Հայաստանը և ում հետ է կերտելու իր քաղաքական ու պետական ապագան։ Սակայն մենք հաստատ մտադիր չենք ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած անժխտելի արտոնությունների հաշվին ֆինանսավորել նրա շարժը դեպի Եվրոպական միություն»,- ընդգծել է փոխնախարարը։