Երաշխավորում եմ՝ պատերազմ չի՛ լինի

4/6/2026 14:50

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը: Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից, ուստի այսօր ընտրությունների գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ»: