ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում

4/6/2026 16:42

ՌՈ ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Տեսանյութը և լուսանկարները տարածվել են լրատվամիջոցներում: ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ըստ մամուլում, մասնավորապես Civic.am-ում շրջանառվող լուրերի, ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր։ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, ՊՆ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, որին պատասխանելու առավելագույն ժամկետը 5 օրն է։ ՌԴ-ից ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Դեռ նախօրեին ասել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։