Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է

4/6/2026 18:02

Վերաքննիչ դատարանը, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահութրամբ, Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։ Դատարանը թույլ է տվել, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն, առանց իրավապահների ուղեկցության գնա Իջևան և մասնակցի ընտրությանը: Տրվել է 7 ժամ ժամանակ: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։ Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։