Պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին. ՌԴ ԱԳՆ

4/6/2026 19:42

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: «Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում, ինչպես նաև պատրաստել ու տրամադրել ռուսական հարթակը խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է դիվանագետը: