ՊՆ-ից պարզաբանում են տարածել
4/6/2026 20:24

ՊՆ–ն մեկնաբանել է, թե ինչ էր անում այսօր Ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։
Այսօր Ռազմական ոստիկանությունը 25–օրյա հավաքների վերաբերյալ ծանուցագրեր էր հանձնում Հայաստան ժամանած տղամարդկանց։