Մենք միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար

4/6/2026 20:26

Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել ոչ կալանքը փոխելով, ոչ չփոխելով,- դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ «Ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել է, ոչ հիմա իբր թե փոխել են կալանքը։ Իմ ընկալումները ավելի են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության, և այն չարիքը, որ քաղցկեղային բջիջներով տարածված է կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Ես հանձն եմ առել իմ պատասխանատվության մասով դա անելու և անելու եմ»,– ասել է նա։ Հարցին՝ իր կարծիքով ինչու իր խափանման միջոց կալանքը հենց այս պահին փոխեցին, նա պատասխանել է. «Դա կհարցնեք դատավոր Վազգեն Ռշտունուն։ Ինքն է կայացրել այդ որոշումը։ Մենք միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի։ Իրենք այս որոշումը կայացնելու հնարավորություն ունեին դեկտեմբերի 30–ին կայացնելու, չեն արել, հիմա են արել։ Իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Ես հիմա էլ եմ սահմանափակված վիճակում, ավելի սահմանափակված, քան կալանավայրում»։