Խնդրում ենք Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել

4/6/2026 22:37

Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ․ այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում»,- ասել է նա և նշել, որ Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով։ «Նրանք դա վաղուց են ասում, չեն ամաչում, դա անում են բացահայտ։ Իրականում այստեղ ոչ մի վատ բան չկա, առաջնորդվում են ինչ-որ արևմտյան չափանիշներով, եվրոպական չափանիշներով»,- ասել է Ռուսաստանի նախագահը։