Վրաերթից 49-ամյա տղամարդ է մահացել

5/6/2026 09:55

Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ.-ն իր վարած «Գազ 283» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ.-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ հետիոտնը մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ սևանցիները վրաերթի վայրը համարում են դժոխք, քանի որ այդ հատվածում հաճախակի են լինում վրաերթեր։