Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը կտրուկ դրել․ Լավրով
5/6/2026 10:00

Հայաստանը կանգնած է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև ընտրության փորձության առաջ․ այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա հարևան Հայաստանը նույնպես անցնում է այս եվրամիութենական կաղապարի՝ «կամ-կամ, ընտրեք» փորձության միջով։ Վլադիմիր Պուտինն այս թեմայով շատ մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսում. Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, պետք է ինքնուրույն ընտրություն կատարի՝ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին, մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է ԵՄ ուղղությամբ պաշտոնական շարժման մեկնարկի մասին օրենք, նշանակում է՝ Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը կտրուկ դրել։
«Եթե այդպիսի օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», — ընդգծել է նախարարը։